28750 դիտում
12:50 29-09-2020
Հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր
Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում: Այս մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը. «Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։
Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը,փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»,-նշել է հերոսաբար զոհված զինծառայողի հայրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: