2433 դիտում
18:06 31-01-2017
Մյունխենում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում բանակցությունների արդյունքները: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար ԷԼմար Մամեդյարովը Բաքվում Քաթարի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո համատեղ ճեպազրույցում, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հունվարի 24-ի հանդիպումը. գրում է ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։
«Փետրվարի 17-19-ին Մյունխենում կազմակերպվելու է Եվրոպայի անվտանգության հարցերով համաժողովը: Այդ համաժողովի շրջանակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում»,- ասել է Մամեդյարովը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1189 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN