32976 դիտում
18:17 31-01-2017
Երևանում 42-ամյա վարորդը Lexus-ով բախվել է 29-ամյա վարորդի Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ադոնցի 4 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Lexus մակնիշի 35 VՏ 434 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտով ընթացող Երևանի բնակիչ, 29-ամյա Ժորա Աղասյանի վարած Toyota մակնիշի 34 FO 957 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչներ Հովհաննես Սարգսյանն ու Վարազդատ Բաբայանը, որտեղ անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+