211652_close_icon
views-count4824 դիտում article-date 23:35 31-01-2017

Ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկան գյուղի ավտոճանապարհը: [color=#CC0000]Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր կոչվող հատվածը:[/color] Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, Սարավան-«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Կոտայքի, Արմավիրի մարզերում, Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Դիլիջան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ, Վանաձոր, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color] Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի,Ախուրյանի տարածաշրջաններում, Թորոս-Քեթի ավտոճանապարհին, Ջաջուռի ոլորաններում և Բասեն-Կառնուտ ավտոճանապարհին բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** [color=#CC0000] Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/color] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նմանատիպ նյութեր