211652_close_icon
views-count3372 դիտում article-date 15:04 01-02-2017

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքը խախտելու մեջ

Միացյալ Նահանգներն այլ երկրների նկատմամբ ցուցադրում է իր խտրական դիրքորոշումը, ինչպես նաև միջազգային նորմերը չնկատելու իրենց ցանկություն։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Այսօր այն ժամանակները չեն, երբ կարող ես բաժանել ազգերին»,-ասել է Ռուհանին և հավելել, որ իր երկրի քաղաքացիների համար վիզաների արգելափակումը քաղաքական նորույթի մոտեցում է։ Իրանի նախագահը նաև սուտ է անվանել ամերիկյան կառավարության այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը հանդես է գալիս միայն Իրանի կառավարության դեմ, իսկ իրանական ժողովրդին համարում է բարեկամ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի, Իրաքի և Եմենի փախստականների մուտքը 120 օրով դադարեցվում է։

Նմանատիպ նյութեր