6741 դիտում
13:35 17-07-2017
Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ
Ի տարբերություն Իրանի, Միացյալ Նահանգները չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համապարփակ համաձայնագրին։ Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է IRNA-ն։
«Գործարքը կնքելիս մենք պայմանավորվել ենք, որ միակ կառույցը, որը պետք է պատասխանատու լինի ստուգումներ անցկացնելու համար, լինելու է ՄԱԳԱՏԵ-ն։ Եվ ներկա դրությամբ ՄԱԳԱՏԵ-ն 7 անգամ հայտարարել է, որ Իրանը ազնվորեն ու ամբողջապես կատարում է իր պարտավորությունները»,-ընդգծել է Զարիֆը։
Վերջինս հավելել է, որ նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին. «Սպիտակ Տունը մի քանի օր առաջ հայտարարեց, որ նախագահ Թրամփը օգտագործելու է Համբուրգ կատարելիք իր այցը, որպեսզի համոզի այլ պետությունների ղեկավարներին Թեհրանի հետ որևէ բիզնես չիրականացնել։ Իսկ այդ գործողությունները համաձայնագրի խախտում են նշանակում»։
Նմանատիպ նյութեր
3369 դիտում
15:04 01-02-2017
Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքը խախտելու մեջ
4471 դիտում
11:26 18-02-2017
Իրանի միջուկային գործարքը վերանայման ենթակա չէ. Իրանի ԱԳՆ
5338 դիտում
11:36 12-09-2016
Իրանը ՄԱԿ-ի գագաթնաժողովում կբարձրացնի ԱՄՆ-ի կողմից ատոմի վերաբերյալ գործարքը խախտելու հարցը
Այս բաժնից
733 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել