211652_close_icon
views-count1982 դիտում article-date 19:28 01-02-2017

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների թվում են. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի զեկույցը, որը ներառում է տեղեկություններ աշխարհի 195 երկրներում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մասին: Freedom House-ը քարտեզի վրա երկրները ներկայացնում է երեք գույնով, կանաչով նշված են ազատ երկները, դեղինով՝ մասամբ ազատները, մուգ կապույտով՝ ոչ ազատները: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ևս դեղին գույնով են ներկայացված, այսինքն՝ մասամբ ազատ են, իսկ Ադրբեջանը ոչ ազատ երկիր է: Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նշում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը համարվում է ոչ ազատ երկիր: Freedom House-ի զեկույցում նշված է, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանում իրավիճակը միայն վատթարացել է: Նշվում է, որ պաշտոնական Բաքուն դադարել է արձագանքել միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որտեղ Ադրբեջանը կայուն քննադատվում է: Անցյալ տարի Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն զեկույցում գնահատվել է որպես Իլհամ Ալիևի իշխանությունը շարունակելու և ուժեղացնելու քայլ, փոխանցում է «Թուրան»-ը և նշում, որ ըստ զեկույցի՝ Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան Կուբայում և Չինաստանում: Տարածաշրջանային երկրներից Ռուսաստանը, Իրանը նույնպես ոչ ազատ երկրների շարքում են: Թուրքիան չնայած մասամբ ազատ երկրների թվում է, սակայն աղյուսակները ցույց են տալիս, որ իրավիճակը Թուրքիայում կտրուկ վատթարացել է՝ կապված անցյալ տարվա ամռանը հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների հետ: Freedom House-ը աշխարհի 195 երկրներից ազատ է համարել 87-ը, մասամբ ազատ՝ 59-ը, իսկ ոչ ազատ՝ 49 երկիր:

Նմանատիպ նյութեր