211652_close_icon
views-count8506 դիտում article-date 22:37 16-01-2018

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» [url=https://freedomhouse.org/report/freedom-world-2018-table-country-scores]ինդեքսը[/url], որտեղ Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 միավորից ստանալով 45-ը (յուրաքանչյուր երկիր գնահատվում է 100 բալանոց համակարգով, որտեղ առավելագույն բալեր ստացած երկրները համարվում են ամենաազատները): Հայաստանում քաղաքական իրավունքները գնահատվել են 7-ից 5 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 7-ից 4: Մասամբ ազատ երկիր է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով: Հարևան Վրաստանը նույնպես ճանաչվել է մասամբ ազատ, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան՝ անազատ: Ընդհանուր առմամբ, ազատ է ճանաչվել ինդեքսում ներառված երկրների 45 տոկոսը, 30 տոկոսը՝ մասամբ ազատ, իսկ 25 տոկոսը՝ անազատ: Զեկույցի հեղինակները նշել են, որ վերջին տասնամյակներում ժողովրդավարությունն առերեսվել է լրջագույն ճգնաժամի: 12 տարվա ընթացքում 113 երկիր գրանցել է հստակ հետընթաց և միայն 62-ի մոտ է գրանցվել հստակ առաջընթաց:

Նմանատիպ նյութեր