211652_close_icon
views-count53553 դիտում article-date 18:52 03-02-2017

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. УАЗ-ը 100 մ գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ, 34-ամյա Վոլոդյա Սիմոնյանը Երևան –Բագրատաշեն ավտոճանապարհի Կողբ գյուղի սկզբնամասում իր վարած УАЗ մակնիշի 32 ԼՏ 597 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուղ և մոտ 100 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 46-ամյա Սամվել Անանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի համանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ. Ազատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ տեսուչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր