211652_close_icon
views-count5606 դիտում article-date 19:52 07-05-2016

Գերմանիա. «Բորուսիան» պարտվեց, «Բավարիան»` Բունդեսլիգայի չեմպիոն. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Այնտրախտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Իսկ դա նշանակում է, որ Գերմանիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց Մյունխենի «Բավարիան», որը զուգահեռ խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ինգոլշտադտին» և 8 միավորի հասցրեց տարբերությունը «Բորուսիայից»: «Բավարիան» Գվարդիոլայի ղեկավարությամբ 3-րդ անգամ է հռչակվում Բունդեսլիգայի հաղթող, իսկ «Բորուսիան» դառնում է առաջնության փոխչեմպիոն: Իսկ տուրի կենտրոնական խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ և առաջնությունից 1 տուր առաջ ամրագրվեց 4-րդ տեղում, որը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ուղեգիր է ապահովում: «Բայերը» գրավեց 3-րդ տեղը: [b]Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր [/b] «Այնտրախտ» - «Բորուսիա Դ.»` 1:0 Շտեֆան Այգներ, 14 «Ինգոլշտադտ» - «Բավարիա»՝ 1:2 Մորից Հարտման, 42 (11մ) – Ռոբերտ Լևանդովսկի, 15, 32 «Բորուսիա Մ.» - «Բայեր»՝ 2:1 Անդրե Հան, 43, 79 – Շարլես Արանգիս, 20
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր