211652_close_icon
views-count110359 դիտում article-date 10:06 06-02-2017

Արարատի մարզում իր ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանելու օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո Toyota-ի հետևի համարանիշները հանել էին, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։ Հավաքվածները նշում էին նաև, որ վթարի մեջ հայտնված մարզպետին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո մեկ այլ մեքենայով նա հեռացել է վթարի վայրից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր