211652_close_icon
views-count3625 դիտում article-date 14:58 06-02-2017

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-100 մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր