Դիեգո Գոդին. Ներողություն եմ խնդրում երեխաներից մեր արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը անդրադարձել է «Ալավեսի» հետ խաղում (0:0) իր մասնակցությամբ միջադեպին: Խաղի ժամանակ Գոդինն ու մրցակցի բրազիլացի հարձակվող Դեյվերսոնը թքել էին իրար վրա:
«Տեղի ունեցածին ոչ մի արդարացում չկա: Ինձ չի արդարացնում այն, որ դրանից առաջ իմ վրա երկու-երեք անգամ թքել էին:
Ես անկեղծ զղջում եմ սրա համար, կարծում եմ, նույն զգացողություններն ունի նաև Դեյվերսոնը:
Շատ ցավալի է, որ դա երեխաներն են տեսել: Միշտ ձգտում եմ նրանց համար լավ օրինակ ծառայել: Այդ իսկ պատճառով առանձին ներողություն եմ խնդրում երեխաներից, որոնք ստիպված էին տեսնել դա», ասել է Գոդինը: