211652_close_icon
views-count5332 դիտում article-date 11:19 08-02-2017

Վաշինգտոնը քննարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական ճանաչելու հարցը

Սպիտակ Տունը դիտարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։ Վերջիններիս տվյալներով՝ նախաձեռնությունը քննարկվել է միանգամից մի քանի վարչությունների կողմից։ Հայտնի չէ նաև, արդյո՞ք նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նման հրաման ստորագրել, թե ոչ։ Թեհրանը, միևնույն ժամանակ, հերքում է կորպուսի՝ ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքները։ Մասնագետների կարծիքով՝ նման քայլը կարող է հանգեցնել երկու երկրների միջև ոչ բարիդրացիական հարաբերությունների սրմանը։ Աղբյուրը նշել է, որ նման որոշման դեպքում Թեհրանն անպատասխան չի թողնի Վաշինգտոնին և կդիմի լուրջ գործողությունների։

Նմանատիպ նյութեր