2034 դիտում
10:05 09-04-2019
Աննախադեպ որոշում՝ Սպիտակ տունն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն որակեց․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը նոր կետի հասավ: Վաշինգտոնն ընդունեց, բազմաթիվ վերլուծաբանների կործիքով, աննախադեպ որոշում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4867171.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում.
«Առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները մեկ այլ պետության կառավարության մաս կազմող որևէ կառույց ահաբեկչական կազմակերպություն է հռչակում: Մենք սա անում ենք, քանի որ իրանական ռեժիմն կիրառում է ահաբեկչություն իր պետական գործողություններում»:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնի այս որոշմամբ Իսլամական հեղափոխության պահապանների արդեն ահաբեկչական կազմակերպությունը հնարավոր կլինի զրկել ֆինանսավորումից, քանի որ այդ կազմակերպության հետ գործ ունեցող ցանկացած բիզնես կամ բանկ լուրջ պատժամիջոցների կենթարկվի:
«Այս որոշմամբ Թրամփի վարչակազմը պարզապես իրականությունն է ճանաչում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր իրական տեղը կգրավի մյուս ահաբեկչական խմբերի՝ Լիբանանի Հեզբոլայի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի, Համասի հետ միասին»:
Նախկինում Իրանի մի շարք պաշտոնյաների դեմ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ էին ընդունվել: Սակայն, սա ամերիկյան պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգներն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում այլ պետության մի ամբողջ ռազմական կառույց:
«Սա նաև պարզ ուղերձ է Իրանի առաջնորդներին, այդ թվում Քասեմ Սուլեյմանիին և նրա ավազակախմբին, ուղերձ, որ Միացյալ Նահանգները գործադրելու է անհրաժեշտ ամեն ճնշում նրանց ապօրինի պահվածքին վերջ դնելու համան», - նշել է Փոմփեոն:
Վաշինգտոնի որոշումը քննադատող մի շարք վերլուծաբանների կարծիքով, այն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարությունների կողմից համարժեք գործողությունների դիմելու հնարավորություն է ստեղծում:
Վաշինգտոնի որոշումն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
5332 դիտում
11:19 08-02-2017
Վաշինգտոնը քննարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական ճանաչելու հարցը
2568 դիտում
15:15 14-01-2021
Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա է սպանվել
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»