Թրամփը հաստատել է, որ պատրաստակամ է Թուրքիայի հետ համագործակցելու հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է այսուհետ աջակցել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում՝ որպես ՆԱՏՕ-ի իր դաշնակցի, հայտնում է Interfax-ը։
Սպիտակ Տունը հաղորդագրություն է տարածել Թրամփի ու Էրդողանի հեռախոսազրույցի առնչությամբ, որում ասվում է. «Նախագահ Թրամփը հաստատել է Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի իր դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ, աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին»։
Նշվում է նաև, որ երկու երկրների նախագահները քննարկել են նեղ ու հեռանկարային հարաբերություններին առնչվող հարցեր։