211652_close_icon
views-count4783 դիտում article-date 14:21 08-02-2017

«Երևանի ոսկերչական գործարան»-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. ՊԳԿ վարչություն

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, տեղեկացնում են ՊԳԿ վարչությունից։ Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր