Սևաստոպոլի դատախազն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի դատախազ Իգոր Պիլատն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
«Այսօր Իգոր Պիլատն աշխատանքի ազատման դիմում է գրել։ Դեռ հայտնի չէ նրա փոխերեն ով կստանձնի այդ պաշտոնը»,֊ ասել է Սևաստոպոլի պետվարչության ներկայացուցիչը։
Դատախազը ընդգծել է, որ քաղաքի ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները՝ կոչ անելով բնակչությանը ցույցերն անցկացնել առանց բախումների, խաղաղ ճանապարհով արտահայտել սեփական կարծիքները։