211652_close_icon
views-count1680 դիտում article-date 08:45 01-02-2014

ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը։ Նրա դիմումը թեև անսպասելի է եղել, բայց շատերն են ուրախացել, նա շատերի համբերության բաժակն էր լցրել։ Տեսչությունում կոռուպցիոն ռիսկերը, ասում էին, նրա նշանակումից հետո աճել են։ Տեղեկացանք, որ այժմ տեսչությունում ստուգումներ են գնում։ Ասում են՝ ԱԱԾ-ն է ինչ-որ գործերով հետաքրքրված»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր