4340 դիտում
12:24 08-02-2017
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ալեքսանդր Լապշինի գործով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը:
Ա. Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա»:
Նմանատիպ նյութեր
3596 դիտում
18:12 27-01-2017
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ալեքսանդր Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
2135 դիտում
16:09 29-08-2018
Կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը
1619 դիտում
17:42 06-05-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence