41991 դիտում
22:15 08-02-2017
Բարձիթողի իրավիճակ Գավառում. տեղացիներն ասում էին. մինչ «Սուտիբեկյանը» «Պալենց Գուգոյին» տարվա քաղաքապետ է տալիս՝ քաղաքում փողոցները վերածվել են սառցաբեկորների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս օրերին Գավառ քաղաքում բնակիչներն ավեի շատ քննարկում են այն հարցը, թե որ արժանիքների համար է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում «ԱԼՄ» հոլդինգի հմնադիր Տիգրան Կարապետյանը անվանում էր «Սուտիբեկյան», Գավառի քաղաքապետ «Պալենց Գուգո» մականվամբ Գուրգեն Մարտիրոսյանին ճանաչել 2016 տարվա քաղաքապետ:
Այսօր՝ փետրվարի 8-ին, մի խումբ գավառցիներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Եկել ենք այն եզրակացության, որ Տիգրան Կարապետիչը ճիշտ էր ասում, որ Ադիբեկյանը Սուտիբեկյան է: Քանի օր է՝ փորձում ենք զանգահարել Ադիբեկյանին ու հրավիրել Գավառ, որպեսզի իր աչքով տեսնի, թե ինչ բարդակ վիճակ է տիրում իր կողմից տարվա քաղաքապետ տրված Պալենց Գուգոյի ղեկավարած քաղաքում: Գրեթե բոլոր ճանապարհները պատված են մերկասառույցով: Օր չկա, որ մարդ չսայթաքի, մինչդեռ քաղաքապետը լայաղ չի անում աղ ու ավազով մշակի ճանապարհները: Թողես՝ ամպագոռգոռ հայտարարություններ տան, թե իրենք մտածում են ժողովրդի մասին: Մի թե նրա դատախազ հայրը երբևէ նրա ականջին չի շշնջացել, որ՝ «Տղա ջան, դու ընտրվել ես ժողովրդի կողմից և պարտավոր ես ծառայել ժողովրդին»: Գրեթե բոլոր բակային հատվածներում նույնպես նույն բարձիթողի վիճակն է: Գավառում երանի են տալիս, որպեսզի գարունը շուտ գա ու էս մարդաբոյ մերկասառույցները վերանան, թե չէ հույս չունենք, թե քաղաքապետը տեղից ժաժ կգա»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
Նմանատիպ նյութեր
19076 դիտում
21:24 15-03-2017
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Տեղացիներն ասում էին. «Ինչ լավ է՝ որոշ օլիգարխներ այս եղևնու տեղը չեն իմացել»
Այս բաժնից
42670 դիտում
18:14 19-01-2025
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները