7554 դիտում
15:20 09-02-2017
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 13 տոննա դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք է տվել, քանի որ ԱԷՄ-ում նմանատիպ առանցքակալների արտադրություն գոյություն չունի, և համապատասխան զննության արդյունքում պարզվել է, որ բեռի ծագման երկիրը Չինաստանն է, իսկ չինական առանցքակալները հանդիսանում են դեմպինգային ապրանքատեսակ»,-փաստել է ավագ մաքսային տեսուչ Սամվել Հովեսյանը:
Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրներ չինական ծագման առանցքակալներ ներմուծելիս կիրառվում են հակադեմպինգային միջոցառումներ, որոնք կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 197 որոշմամբ, այսինքն` այս դեպքում մաքսային վճարներին ավելանում է նաև մաքսային արժեքի 41,5%-ը: Ի դեպ, զննության արդյունքում հայտնաբերվել է նաև, որ առանցքակալների շուրջ 60%-ը հայտարարագրվել է սխալ ծածկագրով, ինչն էլ մաքսատուրքի թերի գանձում է առաջացրել:
Նմանատիպ նյութեր
7495 դիտում
17:54 17-01-2020
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1066 դիտում
16:08 26-04-2023
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 50 մլն դրամ արժեքով ապրանքների անօրինական ներմուծման փորձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»