211652_close_icon
views-count1123 դիտում article-date 16:40 08-06-2020

ՔԿՀ ծառայողները կանխել են քողարկման աննախադեպ եղանակով թմրամիջոցի ներթափանցման փորձը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի և սրբիչի պարունակությամբ հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ։ Նման եղանակով քողարկված թմրամիջոցի տեղափոխման փորձն աննախադեպ է քրեակատարողական հիմնարկներում, այն առավել բնորոշ է մաքսանենգության դեպքերին, երբ հնարամտորեն թաքցված թմրամիջոցը հետագայում լուծվում է հեղուկի մեջ և քամելու միջոցով տարանջատվում մնացած պարունակությունից։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքում առկա հիշյալ շապիկը և մնացած հագուստն առգրավվել են, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր