3787 դիտում
12:00 10-02-2017
ՕԵԿ-ը լուծարվում է և միանում «Հայկական վերածնունդ» կուսակցությանը
«Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է իր գործունեությունը և միաձուլման միջոցով միանում «Հայկական վերածնունդ» կուսակցությանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է գործող Ազգային ժողովի՝ հետևաբար նաև ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները և հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները հանդիսանում են նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամեր, «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին ընդառաջ, որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը և միաձուլման միջոցով միանալ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որպես իրավահաջորդ նրան փոխոնցելով կուսակցության գույքը և միջոցները: Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին»:
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
13:45 16-02-2016
Մի՛ գողացեք մեր անունը. սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ»-ը՝ ՕԵԿ-ին
1461 դիտում
14:21 26-02-2016
Տեխնիկական խնդիր է, մոտ ապագայում ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կլուծարվի և կդառնա «Հայկական վերածնունդ»
Այս բաժնից
505 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում