211652_close_icon
views-count27994 դիտում article-date 14:26 10-02-2017

Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ապագա առյուծ-զինվորները երդվեցին, որ հանուն հայրենիքի՝ չեն խնայի նաև իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 10-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ նորակոչիկ զինվորների երդմնակալության արարողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն սկսվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Գյումրու զորամասերից մեկը զորակոչված նորակոչիկները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին ու հանուն նրանց՝ չխնայել նույնիսկ իրենց կյանքը: Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Նրանք ժամանել էին հանրապետության տարբեր մարզերից: Զորամասի շարքերը համալրեցին 16 քաջ նորակոչիկներ։ Հրամանատարական կազմը երդման կարգից հետո թույլ տվեց նորակոչիկ զինվորներին 2 ժամ անցկացնել իրենց ծնողների ու ընկերների հետ, ինչից հետո նրանք կվերադառնան զորամաս: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+

Նմանատիպ նյութեր