211652_close_icon
views-count1058 դիտում article-date 14:53 10-02-2017

Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Ճանապարհը մշակվում է աղ և ավազի խառնուրդով: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր