2938 դիտում
17:22 10-02-2017
Չենք տեսնում հիմնավոր պատճառ, որ Երևանը կտրուկ կփոխի արտաքին քաղաքական կուրսը. ՌԴ դեսպան
Ռուսաստանն ապրիլին նշանակված ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության չի սպասում: Այդ մասին [url=http://tass.ru/opinions/interviews/4011674]ТАСС[/url]-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«2017 թվականի ապրիիլ 2-ին նախատեսված ընտրությունները շատ հետաքրքիր են թվում, քանի որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի: Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընդդիմությունն Ազգային Ժողղովում պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան մեկ երրորդը:
Այս առումով, կարևոր է երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացի անընդհատությունը: Ի գիտություն ընդունելով այս փաստերը, մենք չենք տեսնում հիմնավոր պատճառ, որ Երևանը կտրուկ կփոխի արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
15:21 31-03-2023
Վրաստանի նախագահը երկրի իշխանություններին մեղադրում է արտաքին քաղաքական կուրսը «փոխակերպելու» մեջ
Այս բաժնից
466 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
541 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան