211652_close_icon
views-count3767 դիտում article-date 10:31 11-02-2017

Առանց ամպագոռգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց մանդատի՝ ոչ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելն այս կամ այն չափով վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների և անհատների համար։ Պարզ է, թե ինչու։ Ստիպված ես դրսևորել «պրագմատիզմ», որպեսզի հաջողության ունենաս։ Բայց այս ընտրական փողն առավել վարկաբեկիչ է հատկապես մանր կուսակցությունների համար։ Առանձին նրանք ոչ մի շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսանոց պատնեշը, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում «պապաներ» փնտրել։ «Պապաներին» դա առանձնապես պետք չի՝ թերևս «լայն դաշինքի» կամ «հասարակության աննախադեպ կոնսոլիդացիայի» տպավորություն ստեղծելու համար: Բայց առանց նման ամպագոռգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց պատգամավորական մանդատների, պարզվում է՝ ոչ։ Հետևաբար դաշինքներն ավելի շատ պետք են մանր կուսակցություններին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր