211652_close_icon
views-count2980 դիտում article-date 15:19 07-09-2022

Կարելի է աշխատել Երևանում, իսկ ապրել Մոսկվայում․Պուտին

Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ օգտակար է ռուսական բիզնեսին։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իրավիճակը, երբ ռուսական ընկերությունները որոշեցին տեղակայվել Հայաստանում։ 

«Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց, իսկ նրանք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ են, այնտեղ աշխատելը նպատակահարմար ու ձեռնտու լինի, ապա՝ ի սեր Աստծո։ Թող աշխատեն։ Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, ամեն ինչ մեր կողքին է, կարելի է աշխատել Երեւանում»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ եթե ռուսաստանցիների համար այսօր ավելի ձեռնտու եւ հարմար է այնտեղ աշխատել, ապա դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Ավելին, շատերն արդեն վերադարձել են՝ հասկանալով, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, ամեն ինչ աշխատում ու գործում է՝ չնայած պատժամիջոցներին։

«Կարելի է աշխատել Երեւանում, իսկ ապրել Մոսկվայում»,- հավելել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր