Հնդկաստանում պատրաստել են աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանում ավազից պատրաստել են աշխարհի ամենաբարձր ամրոցը։ Չափսերով այն հավասար է 15 հարկանի տանը, բարձրությունը 15 մետր է։
Գլուխգործոցը պատրաստվել է 9 օրում։ Խորագիրը խաղաղությունն է։ Ամրոցի վրա նստած է աղավնին, ինչպես նաև պատկերված են Մահաթման Գանդին, Նելսոն Մանդելան և Բուդդան։
Քանդակի հեղինակը հայտնի հնդիկ, ավազի վարպետ, տեղի համալսարանի պրոֆեսոր Սուդարսան Փաթթնայքն է։ Ավազե ամրոցը պատրաստելիս, այդուհանդերձ, նա միայնակ չի աշխատել. իրեն օգնել են իր ուսանողները՝ 45 հոգի։
Ավազե ամրոցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։