1081 դիտում
15:52 13-02-2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է պատշաճ իրականացնել սառցալեզվակների հեռացման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքները գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների կոմունալ ծառայություններին հանձնարարել է հնարավորին արագ և պատշաճ կազմակերպել շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացման աշխատանքները:
«Ձնահեռացմանը զուգահեռ՝ մշտական ուշադրության կենտրոնում պահեք նաև շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացումը: Համագործակցելով ԱԻՆ-ի և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ՝ օպերատիվ կազմակերպեք և իրականացրեք այդ աշխատանքները: Այս հարցում խստորեն հետևեք, որ համատիրությունները ևս կատարեն իրենց պարտավորությունները, ոչ թե պասիվ դիտորդի կարգավիճակով շարունակեն սպասել, թե երբ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կկատարի իրենց իսկ պարտականությունը: Նման վարքագիծն ուղղակի անընդունելի և աններելի է, հատկապես հաշվի առնելով, որ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է աշխատանքներ տանել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
14:51 03-03-2017
Մայրաքաղաքում շարունակվում են տանիքների ձնամաքրման և սառցալեզվակների հեռացման աշխատանքները
1613 դիտում
21:53 11-01-2017
Փրկարարները մասամբ իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ
Այս բաժնից
1009 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
796 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International