211652_close_icon
views-count103796 դիտում article-date 10:41 25-08-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրիում. BMW-ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել է, մահացած վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվոլով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս բերել մահացած վարորդի դին։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Կ. Հալաբյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Թորոսյանի անվամբ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր