211652_close_icon
views-count183227 դիտում article-date 10:25 20-11-2018

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 36-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդին և 2 մահացածներին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Բադալյանը դեպի Երևան ընթանալիս իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏF 145 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Կապան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Գրենիկ Մարտիրոսյանի վարած КамАЗ 53212 մակնիշի 51 ԼQ 173 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 68-ամյա Ժորա Բադալյանն ու 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները, 1 ժամից ավելի հսկայական աշխատանքների արդյունքում օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքնայից դուրս են բերել վիրավոր վարորդին, ում տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած բժիշկները, իսկ մահացածների դիերը դարձյալ մեծ դժվարությամբ, 1 ժամից ավելի պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հրանտ Բուբուշյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր