2842 դիտում
15:19 14-02-2017
Երևանի Սիրահարների այգում կտեղադրվի Դավիթ Երևանցու «Սիրահարներ» արձանը
Փետրվարի 14-ին կայացած Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվել է, որ քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ի դեպ, Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը հավանության է արժանացել նաև Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից:
Նմանատիպ նյութեր
2827 դիտում
17:14 19-04-2017
Երևանի Սիրահարների այգում բացվել է «Սիրո միություն» արձանը
22857 դիտում
20:24 14-01-2021
Գողացել են Երևանի Սիրահարների այգում Գևորգ Էմինի հուշարձանի մոտ տեղադրված կատվի արձանը
Այս բաժնից
607 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1015 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում