211652_close_icon
views-count4847 դիտում article-date 10:06 15-02-2017

«Վեդի Ալկո»-ի սեփականատերը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի։ Այս մասին երեկ մեզ հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից։ 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին. ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին և թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ։ Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը։ Մեր տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում։ Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը Վայոց ձորի մարզում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր