211652_close_icon
views-count6085 դիտում article-date 14:36 15-02-2017

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը սպանել են վիետնամցի լրտեսուհիները. Telegraph

Ամենայն հավանականությամբ, Վիետնամի հատուկ ծառայությունների 2 աշխատակցուհիներ են կանգնած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության հետևում։ Այդ մասին բրիտանական Telegraph պարբերականին հայտնել է մալազիական իրավապահ մարմինների ներկայացուցիչը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Մենք դիտել ենք տեսագրությունը և արդյունքում հաջողվել է ձերբակալել տաքսու վարորդին, ով նշված 2 կանանց տեղափոխել էր»,-ասել է նա։ Վարորդի ցուցմունքից, ինչպես նաև տեսագրությունից ելնելով՝ ոստիկանությունը ենթադրում է, որ կանայք վիետնամցիներ են և լրտեսներ։ Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել Մալազիայում, փետրվարի 13-ին, երբ Կիմ Չեն Նամը պատրաստվում էր մեկնել Մակաո, որտեղ բնակվում են նրա ընտանիքի անդամները։ Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ վերջինս սպանվել է հենց հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից։

Նմանատիպ նյութեր