2815 դիտում
15:19 15-02-2017
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ատեստավորման գործընթաց
Այսօր՝ փետրվարի 15-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը: Գործընթացին մասնակցում է թվով 11 հարկադիր կատարող, որոնց ատեստավորումը հետաձգվել էր, և որոնք սահմանված կարգով անցել են վերապատրաստման դասընթացներ:
Նշենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, ըստ որի՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
3290 դիտում
16:00 11-10-2017
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2542 դիտում
13:39 24-10-2016
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է ատեստավորման գործընթացը
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»