Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է ատեստավորման գործընթացը
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը:
Ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում է թվով 88 հարկադիր կատարող:
Ատեստավորումն անցկացվում է համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: