211652_close_icon
views-count1416 դիտում article-date 17:42 15-02-2017

Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները

Վահան Մարտիրոսյանը Գերմանիայում ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտների ձեռքբերումները Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին հանդես է եկել բացման խոսքով: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին ՏՀՏ ոլորտն արագ զարգացել է Հայաստանում: «Այդ հանգամանքը թույլ է տվել Հայաստան ներգրավել միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ներդրումներ` կառուցելու մրցունակ աշխատաշուկա, ապրանքներ ու ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհում»,- նշել է նախարարը: Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների առաջարկած արտադրանքի և ծառայությունների ուղղությունները. ծրագրերի մշակում, ինժեներություն, չիպ - դիզայն, արհեստական ինտելեկտ, ցանցային համակարգեր և այլն: Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նախարարը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, որի նպատակն է կապել երկրի հյուսիսը հարավին` բարելավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը: «Նախագիծը բաց է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով իրականացնելու համար, մենք կողջունենք նաև գերմանական ընկերությունների ներգրավվածությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը: Նա հույս է հայտնել, որ Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների ազգային ընկերություններին սերտացնել և խորացնել համագործակցության շրջանակները: Հաջորդիվ տեղի են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող քննարկումներ, որտեղ ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները: Համաժողովին մասնակցում են շուրջ 15 մասնավոր հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ և ծրագրերի իրականացմամբ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր