211652_close_icon
views-count1108 դիտում article-date 17:23 14-05-2023

Շնորհակալություն Օլաֆ, շնորհակալություն Գերմանիա. Զելենսկին Բեռլինում

Բեռլինում Զելենսկին և Շոլցը հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հանդես են եկել հայտարարություններով։ Գրում է DW-ն։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային ոչ միայն հումանիտար, այլև քաղաքական, ֆինանսական և, իհարկե, զենքով: Մենք ձեզ կաջակցենք այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ հիշելով Ուկրաինային գերմանական ռազմական օգնության ռեկորդային փաթեթը։ 

Ի պատասխան՝ նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել կանցլերին և Գերմանիայի ժողովրդին օգնության համար։

«Շնորհակալ եմ, Օլաֆ, շնորհակալ եմ, Գերմանիա: Ձեր առաջնորդությունը հնարավորություն է տալիս աշխարհն ավելի անվտանգ դարձնել: Եվ որքան տեսանելի լինի Գերմանիայի առաջնորդությունը, այնքան աշխարհն ավելի կայուն կլինի: Մենք բոլորս ցանկանում ենք վերջ տալ պատերազմին, բայց այն պետք է ավարտվի արդար խաղաղությմաբ՝ հաշվի առնելով Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությունը»,- ընդգծել է Զելենսկին։ 

Նմանատիպ նյութեր