211652_close_icon
views-count1913 դիտում article-date 18:56 15-02-2017

ՍԴՀԿ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. Նարեկ Գալստյան

«ՍԴՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչի պատճառն արհեստական խոչընդոտներն են: Սակայն այդ խոչընդոտները ՍԴՀԿ-ին ետ չեն կանգնեցնի իր նպատակներից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Վերջինս նաև հայտնեց, որ կուսակցությունը նախապատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսին. «Որևէ խոչընդոտ մեզ չի կարող հետ պահել ավագանու ընտրություններին մասնակցելուց»: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ի և ՎՍՀԴԿ-ի առանձին-առանձին բանակցում էին «Ծառուկյան դաշինքի», սակայն նրանց չհաջողվեց դաշինքի մասն կազմել: Այս առնչությամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանեց, որ հաշվի առնելով ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասությունները, Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր