211652_close_icon
views-count1113 դիտում article-date 11:25 10-03-2015

Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Վերջերս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով պաշտոնից հեռացած Թուրքիայի՝ արդեն նախկին նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հետ է վերցնում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու դիմումը: Թուրքական Hurriyet պարբերականը հայտնում է, որ Ֆիդանը չի պարզաբանել իր քայլը և միայն շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքիայի հետախուզության գործակալության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է 2010 թվականի մայիսի 25-ին մինչև այս տարվա փետրվարի 7-ը:

Նմանատիպ նյութեր