211652_close_icon
views-count4679 դիտում article-date 09:45 17-02-2017

Մյունխենում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. քննարկվել են համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Քննարկվեցին արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Նմանատիպ նյութեր