3156 դիտում
19:04 17-02-2017
Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է լրատվամիջոցներում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Երեկ՝ փետրվարի 16-ին, «Առավոտ» օրաթերթում հրապարակված՝ «Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ 25.01.2016թ. տրվել է թիվ ԵԿԴ-3879/02/15 կատարողական թերթը, որում նշված՝ «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ մաքսային պահեստում գտնվող 1488 զույգ մանկական կոշիկը ճանաչվել է տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը:
Միաժամանակ, 19.01.2016թ. տրված մեկ այլ՝ թիվ ԵԿԴ- 4966/02/15 կատարողական թերթով 734 կգ քաշով օգտագործված կոշիկն ու հագուստը ևս ճանաչվել են տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ վերոնշյալ կատեգորիայի գույքերը հանձնվում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրացնելու համար:
Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ նշված՝ խոտհարքների ու վարելահողերի ցածր գնին, ապա տեղեկացնում ենք, որ համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4 հոդվածի 2-րդ մասի՝ եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Հետևապես, այսպես կոչված վաճառվող հողերի «ջրի գինը» բացառապես պայմանավորված է հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդում որևէ գնորդ չունենալու հանգամանքով:
Հրապարակման մեջ նշված բժշկական կենտրոնի գույքի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում իրացվելու հետ կապված՝ հստակեցնում ենք, որ նշված գույքը ֆիզիկական անձանց համատեղ սեփականություն է, և չի հանդիսանում բժշկական կենտրոնի գույքը:
Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս և հետևություններ անելիս հենվել բացառապես ճշտված ու հիմնավորված տեղեկատվության վրա:
Նմանատիպ նյութեր
3150 դիտում
13:51 16-08-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները
6062 դիտում
21:57 04-09-2018
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
3259 դիտում
21:37 07-06-2019
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից