Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտի գործիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում։ Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն։
«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց՝ երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին։ «Երբևէ, ամենևին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,– ասել է Ամիրյանը։
Նախարարը նաև հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում։ Թե ինչու, նա չի մեկնաբանել։ Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենևին էլ ՀՀԿ-ի հետ չեն և ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]