211652_close_icon
views-count95002 դիտում article-date 12:14 21-06-2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզի գյուղերից մեկում. տան լոգարանում հայտնաբերվել է 26-ամյա աղջկա, իսկ հյուրասենյակում՝ 30-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկում դիեր կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 26-ամյա Անի Հ.-ի և 30-ամյա Լևոն Ա.-ի դիերը։ Անի Հ.-ն հայտնաբերվել է լոգարանում, իսկ Լևոն Ա.-ն՝ հյուրասենյակի հատակին։ Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Անի Հ.-ն և Լևոն Ա.-ն մահացել են շմոլ գազից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր