3738 դիտում
18:38 18-02-2017
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Քննիչի գրադարան» մատենաշարի շնորհանդեսը
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Քննիչի գրադարան» մատենաշարի շնորհանդեսը, որի հեղինակն է իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը:
«Քննիչի գրադարան» միասնական ժողովածուն նախատեսված է թե՛ սկսնակ և թե՛ փորձառու քննիչների, իրավաբան ուսանողների, իրավաբանների, ինչպես նաև՝ այլ բնագավառի ուսանողների և հետաքրքրասեր յուրաքանչյուր մարդու համար։ Մատենաշարը կօգնի քննիչին գտնելու իր աշխատանքային առօրյայում հանդիպող բազմաթիվ գործնական հարցերի պատասխաններ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Հ.Ղարախանյանի աշխատությունը՝ նշելով, որ այն համեմված է հեղինակի և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներով:
«Ուսումնասիրել եմ դրանցից յուրաքանչյուրը, այն պրակտիկ աշխատանք կատարող անձի համար կարևոր և գործնական նշանակություն ունեցող աշխատություն է»,- ասել է Աղվան Հովսեփյանը:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
20:58 24-09-2019
Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»