1289 դիտում
20:58 24-09-2019
Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը:
ՔԿ նախագահը, ողջունելով հյուրերն, նշել է, որ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շարունակական կատարելագործման շրջանակներում, քննիչների մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մեջ ներդրվեց նաև «Էլեկտրոնային գրադարան» բաժինը:
«Հատկանշական է, որ Կոմիտեի ձևավորումից ի վեր Կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը շարունակական բնույթ է կրել, այդ համագործակցության շրջանակներում է, որ հնարավորություն է ստեղծվել Կոմիտեում թվայնացնել քրեական գործերը, Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում ներդնել ներքին ցանց, ձևավորել վարույթը կարճված, դատարան ուղարկված քրեական գործերով էլեկտրոնային արխիվ, առցանց օգտվել այլ գերատեսչությունների տեղեկատվական բազաներից, ներդնել կապի օպերատորների հետ դատարանների որոշումների և վերծանումների փոխանցման էլեկտրոնային համակարգ, գործարկել «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը»»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը յուրաքանչյուր քննիչի համար հանդիսանում է յուրօրինակ թվային հարթակ, որտեղ տեղ են գտնում քննիչի վարույթում քննվող քրեական գործերը:
Նշենք, որ ծրագիրը թույլ է տալիս նաև քննիչի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անմիջական վերադասին տեսնել քննիչի վարույթում քննվող քրեական գործով կազմված որոշումները և արձանագրությունները, վարել էլեկտրոնային վիճակագրություն, առցանց եղանակով ստանալ տվյալ պահին Կոմիտեում հարուցված քրեական գործերի, դրանց շարժի և վերջնական ավարտի, ինչպես նաև՝ քրեական գործերով ներգրավված մեղադրյալների մասին տեղեկատվություն:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին նշեց, որ ուրախ է մասնակցել «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսին. «Ուրախ եմ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ միասին պաշտոնապես բացել այս էլեկտրոնային գրադարանը, որը Քննչական կոմիտեի էլեկտրոնային քննության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է և ապահովվել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից։ Միացյալ Նահանգները գործակցում է Քննչական կոմիտեի հետ՝ աջակցելու Հայաստանի արդարադատության համակարգի արդիականացմանը և առավել թափանցիկ ու արդյունավետ գործունեությանը»։
ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ ցանկանում են օգնել Հայաստանին՝ կառուցելու ամենալավ իրավապահ համակարգը. «Այս առումով է, որ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն համագործակցում է Քննչական կոմիտեի հետ վերջին հինգ տարիների ընթացքում: Մենք հովանավորել ենք այն տեխնոլոգիական փոփոխությունները, որոնց շնորհիվ Քննչական կոմիտեի կողմից կատարված քննությունները կատարելագործվել են՝ ապահովելով սարքավորումներով, այդ թվում՝ սկաներներով, սերվերներով և համացանցային ծրագրերի ներդրումներով: Եվ, անշուշտ, մենք օժանդակել ենք էլեկտրոնային գրադարանի մշակման հարցում, որն արդեն ծառայում է որպես էլեկտրոնային նախաքննության համակարգի բաղադրիչ մաս:
Բացի այս տեխնոլոգիական բարելավումներից, մենք նաև ողջունում ենք Քննչական կոմիտեի նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգներում և արևմտյան երկրներում մարդու իրավունքներին վերաբերող կարևոր խնդիրներին լուծում տալու մոտեցումներին ծանոթանալու հարցում»,- ընդգծեց ԱՄՆ դեսպանը:
Նա շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ջերմ ընդունելության և համագործակցությունում նոր ուղենիշ սահմանելու համար:
[b]
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3738 դիտում
18:38 18-02-2017
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Քննիչի գրադարան» մատենաշարի շնորհանդեսը
746 դիտում
12:43 15-12-2014
Տեղի է ունեցել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտական շնորհանդեսը
20601 դիտում
23:25 21-12-2017
2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»