27714 դիտում
10:23 19-02-2017
Պատերազմի վտանգ կա՞. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը հերքում է
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը համակարծիք չէ այն քաղաքագետների հետ, որոնք պնդում են, թե պատերազմի վտանգ կա:
[color=#EF2929]
NEWS.am[/color]-ի հետ զրույցում Լեւոն Մնացականյանը վստահեցրեց. իրավիճակը սահմանին հանգիստ է:
«Ո՞վ է նման բան ասում: Իրավիճակը նորմալ է, ոչ մի բան չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ քաղաքագետները կանխատեսում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանին իրավիճակը կարող է սրվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+