3745 դիտում
21:20 19-02-2017
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին:
Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, որ Սահմանադրության հանրաքվեի մասին երկխոսությունը թույլ կտա առաջ տանել համատեղ քննարկումների օրակարգը:
Ողջունելով խորհրդարանի նախագահին՝ Էլենի Թեոխարիուսը իր տպավորություններն է կիսել այսօրվա այցից առաջնագիծ և նշել, որ տպավորված է զինվորների մոտ տիրող ոգուց:
«Այստեղ ես տեսնում եմ բարգավաճում ու առաջընթաց: Եվ հպարտ եմ Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ նրանք ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և պետությունը զարգացնելու համար»,-նշել է Էլենի Թեոխարիուսը:
Խոսելով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ առաջնային տեղ է տրվել անվտանգությանը:
«Ժողովրդավարությունը և ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
«Մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաև ժողովրդավարության համար», - արցախցիների կամքի մասին կարծիք է հայտնել ԵԽ պատգամավորը:
Հանդիպմանը խոսվել է նաև Կիպրոսի խնդրում վերջերս արձանագրված տեղաշարժերի ու սպասումների մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3577 դիտում
11:20 29-09-2018
Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3534 դիտում
23:05 29-09-2018
«ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով». Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուս
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել